Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը մարզադաշտեր կառուցելիս չարաշահումնե՞ր են թույլ տվել
Հասարակություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը մոտենում է, սակայն թեժ կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ գնալով ավելի են ուժգնանում։ Թեև կա հարուցված քրեական գործ դեռևս ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք տեղի ունեցած շինաշխատանքների յուրացումների կասկածանքով, սակայն այսօր armlur.am—ում հրապարակում եղավ նաև այն մասին, որ ուժային կառույցներում այժմ հետաքրքրված են մեկ տարի առաջ ՀՖՖ-ի կողմից ֆինանսավորվող շինաշխատանքներով, որոնք վերահսկվել են ՀՖՖ տեղակալներ Արմեն Մելիքբեկյանի կամ Արմեն Նիկողոսյանի կողմից:
Նախորդ մեկ տարված ընթացքում ՀՖՖ-ն զբաղված է եղել հատկապես ֆուտբոլային մարզադաշտերի կառուցմամբ, ինչից էլ ենթադրում ենք, որ հնարավոր է, չարաշահումները վերաբերում են հենց այդ մարզադաշտերի կառուցմանը:
Բանն այն է նաև, որ ֆուտբոլային մարզադաշտերի կառուցման ժամանակ ՀՖՖ նախագահը Արթուր Վանեցյանն է եղել, սակայն, հայտնի իրողություն է, որ ՀՖՖ ղեկավարումն իրականացվել է նրա երկու տեղակալների միջոցով և նրանք են զբաղված եղել շինաշխատանքներով:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա