Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Իսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներով Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումները Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով 

«Գործ տվողը ինքն է, գործ տված լինեի` ես էլ Սերժի ընկերը կլինեի»․ Աշոտ Աղաբաբյանի կոշտ արձագանքը՝ Ռուբեն Հայրապետյանին

Քաղաքական

«Գործ տվողը ինքն է։ Ամբողջ ժողովուրդը լավ գիտի, որ ես ոչ ոքի վրա գործ չեմ տվել։ Գործ տված լինեի` ես էլ Սերժի ընկերը կլինեի։ Ասում է՝ Սերժ Սարգսյանն իր ընկերն է։ Սերժի կողքերն ով կա, բոլորը գործ տվողներ են, նրա կողքը ո՞նց կարար գործ տվող չլիներ։ Ես ընդամենը ասում եմ՝ այս երկրում ով վատ բան է արել, ինչպես Հայրապետյանն ասաց թող տանեն խուցը նստացնեն, ուրեմն ինքն էլ թող գնա նստի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ պատասխանելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով երեկ՝ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ անդրադառնալով չարաշահումների վերաբերյալ Աղաբաբյանի հայտարարությանն ասել էր, թե «սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»:

«Ռուբեն Հայրապետյանը գլուխ է գովում, թե ՀՖՖ-ն է նախագահել, բայց ինքը բիզնես կենտրոնի նախագահ է եղել, իսկ ֆեդերացիան բիզնես կենտրոն չէ, ինչպես իր պատկերացումներն են։ 6-րդ վարչությունն իրենց տուն մտավ, բնականաբար «Հրազդան» և մյուս մարզադաշտեր ևս պիտի գնար, որտեղ ինքը գործ է արել, որ պարզեն՝ ինչեր է արել։ Ինչ-որ արել է՝ ինքն է արել, մենք կապ չունենք դրանց հետ, մենք դրա ակտերն ունենք, ընդամենը պետք է դրանցով նրա արածները ստուգեն։ 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող մարմինն եկել, իր ակտերը ստուգել է, թերություն է գտել, թե՝ ոչ, ես ի՞նչ կապ ունեմ։ Կարո՞ղ է պիտի ասեինք՝ մի ստուգեք»,- ասաց Աղաբաբյանը։

Նա պատմեց, որ դեռևս 2012թ․ Իտալիայի խաղի ժամանակ «Հրազդան» մարզադաշտը ֆեդերացիայի հետ պայմանագիր է ունեցել, որ ազգային հավաքականը 20 տարով պետք է անվճար խաղա մարզադաշտում․ «Դրա համար իրենք ներդրումներ են արել։ Այսինքն՝ դաշտի խոտածածկը տեղափոխել են այլ տեղ, նոր խոտածածկ են դրել, հանդերձարանները վերանորոգել են, որոշ բաներ ինձ մոտից է դրվել, որի համար ներդրում չի արվել։ Ընդհանուր հատկացված գումարը կազմել է 715 մլն դրամ, որից 280 մլն դրամի չափով ակտերն ունենք, որ շինարարություն են արել։ Նույն ակտերն իրենք էլ ունեն, նաև 6-րդ վարչությունը ֆեդերացիայից է վերցրել»,- ասաց Աղաբաբյանը՝ ընդգծելով փաստը, որ այստեղ չարաշահումներ են իրականացվել։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ ՀՖՖ-ում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, և իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացված վերանորոգման աշխատանքների համար ՀՖՖ-ին հատկացված 2,7 մլն դոլար գումարները յուրացվել են:

«Պետբյուջեի՞ց»,- զարմացել էր Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը, հավելելով,  որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, և ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, և բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբևէ որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որևէ մեկին գումար չի հատկացնում»:

 Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը Գերմանիան անսպասելի հայտարարություն արեց Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջԻսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներովՌոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանից վերադարձող որոշ ամերիկացիներ ենթարկվում են ձերբակալությանԿրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասինԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համարՌուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, քան ռուսների հետԲելգորոդում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ վնասվել է ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ հարսանիք էր անցկացվումԲացահայտվել են սմարթֆոնի տեսախցիկի քիչ հայտնի հնարավորություններըԶելենսկին Ֆյոդորովին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնՀանդիպում ուսուցիչների հետՌուբիոն ասել է, որ Վան Իի հետ չի քննարկել ուկրաինական ճգնաժամըՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվելԻգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՌուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չլինիԱրագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներՊարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններիցՕմանը համագործակցում է Սաուդյան Արաբիայի և Եմենում հակամարտության կողմերի հետՕպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասումՄասնագետը նշել է՝ ինչու է սմուզին ավելի օգտակար, քան հյութըՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԿառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՆոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցըՍննդաբանները նշել են կարտոֆիլի ուղեղի համար օգտակար անսպասելի հատկությունըԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՄԻՊ-ը և Կապանի համայնքապետը քննարկել են բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԲրիտանացի մասնագետների մասնակցությամբ ՀՀ ԶՈւ հրահանգիչները վերապատրաստման դասընթաց են անցելՌուբիո. ԱՄՆ-ի խաղաղ էներգետիկ համաձայնագրերը կներառեն երաշխիքներԵրևան-Սևան ավտոճանապարհի 16.9 կմ հատվածում ընթանում են նորոգման աշխատանքներԱնահիտ Մանասյանը Կապանի համայնքապետի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինՓոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջՄանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության գումարը կավելանա մինչև 8,7 մլն դրամ
Ամենադիտված