Իբրահիմովիչը կարող է միանալ «Էվերթոն»-ին
Սպորտ
«Նապոլի»-ի նախկին մարզիչ Կառլո Անչելոտին կարող է գլխավորել «Էվերթոն»-ը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Մասնագետը, «Էվերթոն»-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում, ցանկանում է անգլիական ակումբի կազմում տեսնել Զլատան Իբրահիմովիչին: Նշենք, որ շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոս Անջելես Գելեքսի»-ում ավարտվում է այս տարվա վերջ:
Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլան»-ը, «Բոլոնիա»-ն և «Ռոմա»-ն:
MLS-ի ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսի»-ի կազմում դարձել է 31 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան