Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Իսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներով Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումները Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով 

550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի մեքենաներ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար. AntiFake.am

Քաղաքական

Որոշ ժամանակ առաջ AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 350.000 ԱՄՆ դոլար է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները ձեռք են բերվել հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցող պետությունների ղեկավարներին սպասարկելու «անվան տակ», սակայն ձեռքբերման իրական նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող նախկին մեքենան փոխարինելը և նոր մեքենաներով նրա սպասարկումն ապահովելը։

Հոկտեմբերի 1-ի նիստից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է նշված մեքենայով և Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու լրատվականները պարբերաբար ֆիքսում են նոր մեքենան։

Ավելի ուշ տեղեկություններ ստացանք, որ նոր ձեռք բերված ամբողջությամբ զրահապատ մեքենաներից երկրորդն էլ հատկացվել է կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, որտեղից այն վերահասցեագրել էին ՀՀ ԱԳՆ-ին՝ պատճառաբանելով, որ նշված հարցերին իրավասու է պատասխանել այդ կառույցը։

Հայցել էինք տեղեկություններ տրամադրել նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկած մեքենաների, դրանց գնման կամ վարձակալման մասին։ Ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկել են թվով 6 «Mercedes-Benz» մակնիշի ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնցից 2-ը հանդիսանում են ՀՀ սեփականությունը, 1 ավտոմեքենա վարձակալվել է, 3-ը՝ անվարձահատույց տրամադրվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տարբեր անձանց կողմից։

ԱԳՆ-ն, հղում անելով Տեղեկատվության ազատության և Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքերին, մերժել էր տրամադրել մեքենաների սեփականատերերի անունները։

Այսպիսով՝ չնայած, որ հարցմանը տրվել է խուսափողական պատասխան և մեքենաների մոդելների անվանումները և մի շարք այլ մանրամասներ պատասխանում առկա չեն, այնուամենայնիվ հաստատվում է 2 նոր մեքենաների ձեռքբերման հանգամանքը։ Խուսափողականությունից էլ կարելի է ենթադրել, որ ԵԱՏՄ-ն պատրվակ է եղել, իսկ մեքենաները իրականում ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Այս ամենի վերաբերյալ իր աղբյուրներին հղում անելով` հրապարակում էր պատրաստել politik.am-ը և նշել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1 «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը նվազագույնը 540.000 ԱՄՆ դոլար է։

Մենք ևս փորձեցինք հասկանալ մեր աղբյուրի մատնանշած մոդելի ավտոմեքենաների արժեքը և գնահարցում ուղարկեցինք Mercedes-Benz-ի` Ռուսաստանում գործող պաշտոնական ներկայացուցչին։ Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ S 600 W 222 կամ այլ կերպ S 600 GUARD FL մոդելի մեքենայի արժեքը 42,401,065.50 ռուբլի է, իսկ առաջարկվող հատուկ գինը՝ 36,500,000 ռուբլի, այսինքն՝ ավելի քան 550,000 ԱՄՆ դոլար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը Գերմանիան անսպասելի հայտարարություն արեց Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջԻսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներովՌոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանից վերադարձող որոշ ամերիկացիներ ենթարկվում են ձերբակալությանԿրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասինԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համարՌուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, քան ռուսների հետԲելգորոդում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ վնասվել է ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ հարսանիք էր անցկացվումԲացահայտվել են սմարթֆոնի տեսախցիկի քիչ հայտնի հնարավորություններըԶելենսկին Ֆյոդորովին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնՀանդիպում ուսուցիչների հետՌուբիոն ասել է, որ Վան Իի հետ չի քննարկել ուկրաինական ճգնաժամըՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվելԻգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՌուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չլինիԱրագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներՊարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններիցՕմանը համագործակցում է Սաուդյան Արաբիայի և Եմենում հակամարտության կողմերի հետՕպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասումՄասնագետը նշել է՝ ինչու է սմուզին ավելի օգտակար, քան հյութըՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԿառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՆոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցըՍննդաբանները նշել են կարտոֆիլի ուղեղի համար օգտակար անսպասելի հատկությունըԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՄԻՊ-ը և Կապանի համայնքապետը քննարկել են բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԲրիտանացի մասնագետների մասնակցությամբ ՀՀ ԶՈւ հրահանգիչները վերապատրաստման դասընթաց են անցելՌուբիո. ԱՄՆ-ի խաղաղ էներգետիկ համաձայնագրերը կներառեն երաշխիքներԵրևան-Սևան ավտոճանապարհի 16.9 կմ հատվածում ընթանում են նորոգման աշխատանքներԱնահիտ Մանասյանը Կապանի համայնքապետի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինՓոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջՄանկատան շրջանավարտների բնակարանային աջակցության գումարը կավելանա մինչև 8,7 մլն դրամ
Ամենադիտված