Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Երևանի դատախազի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- ասաց Խաչատրյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա