Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին
Հասարակություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմերի 17-ին ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը