Հովիկ Աղազարյանի որդին երիտասարդ աղջկա է վրաերթի ենթարկել. հարուցվել է քրգործ
Հասարակություն
Նոյեմբերի 5-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս լուրը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորը նշեց, որ իր որդին ամուսնացած է, առանձին է ապրում, և ինքը չի իմացել դեպքի մասին:
«Տղայիցս իմացա, որ ինքը հետևել է ստուգման ընթացքին, հիվանդանոցի ծախսերն էլ հոգացել է: Իհարկե, գործը իրավական դաշտում է հիմա, հարկ եղած դեպքում տղաս պատասխանատվություն կկրի»,- ասաց նա:
Աղազարյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքն օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի:
«Ես ինչպես պիտի իմ կապերն օգտագործեի, եթե նմանատիպ բոլոր դեպքերն արձանագրվում են և իրավական համապատասխան գործընթաց են անցնում: Ես կապերս հիմա կօգտագործեմ, որ որդուս գործն ամենախստությամբ քննվի, և նա կրի իր հասանելի պատիժը»,- ընդգծեց Աղազարյանը:
Տեղեկությունների համաձայն՝ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա