Կապանի բաժին բերման ենթարկվածի մոտ սուբուտեքս է հայտնաբերվել․ նա կալանավորվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության Կապանի բաժնի ծառայողներն, իրացնելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացվածօպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կապան քաղաքի Ավետիսյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։ Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի նմանվող կես դեղահաբ, ներարկիչներ և այլն։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ