Ամերիկաբնակ հայազգի գործարարը գնել է ռուսալեզու RTVi հեռուստաալիքը
Հասարակություն
Ամերիկաբնակ հայազգի գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել միջազգային ռուսալեզու RTVi հեռուստաալիքը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Միքայելյանը պատրաստվում է ընդլայնել ալիքի լսարանը ԱՄՆ-ում:
«Այսօր ԱՄՆ-ում ապրում է մոտ 7 միլիոն ռուսախոս մարդ, ովքեր հետաքրքրված են իրենց մայրենի լեզվով հեռարձակվող բարձրորակ կոնտենտով: Ես տեսնում եմ բիզնեսի հետագա ընդլայնումը Արևմտյան ափերում՝ ներգրավելու հեռուստադիտողների նոր սերունդներ, ովքեր ցանկանում են պահպանել կապն իրենց ռուսական մշակույթի հետ»,- ասել է Իսրայելյանը:
Նշվում է, որ հայ գործարարը վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել գործարար Ռուսլան Սոկոլովից, ով տնօրինել է հեռուստաալիքը դեռ 2012 թվականից:
Նշենք, որ RTVi-ն ստեղծվել է 2012 թվականին և հեռարձակվում է մոտ 50 երկրում: Այն ունի մոտ 25 միլիոն հեռուստադիտող:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա