Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի բանակի օգտին նվիրատվությունների մասին
Բլոգոսֆերա
Զինված ուժերում իրականացվող սատարման ծրագրերը ամենապատվաբերն են, ու կան կազմակերպություններ, որոնք այս ուղղությամբ ծանր, բայց միաժամանակ մեծ արդյունավետությամբ աշխատանք են իրականացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Դավիթ Թորոսյան, Հանուն հայ զինվորի հասարակական կազմակերպությունն այս տարվա ամենաակտիվ խմբերից է. աննկարագրելի աշխատանք է իրականացվել: Հույս ունենանք, որ զինված ուժերին սատարող և իրենց ամենօրյա գործունեությամբ մեր զինվորների, սպաների կողքին գտնվող հասարակական կազմակերպությունների, անհատների թիվն ամեն տարի կաճի», – գրել է Աբրահամյանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հնարավորությունների չափով նպաստում են զինված ուժերում իրականացվող տարատեսակ նախաձեռնություններին:
Նշված կազմակերպությունը, ավելացնենք, Պաշտպանության բանակին պարբերաբար նվիրում է ջրի ուսապարկեր, անձրևանոցներ և այլ պարագաներ, որոնք ձեռք են բերվում հանգանակությունների միջոցներով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա