Քաղաքացին ահազանգում է՝ «Գնթունիքում» ՀԴՄ կտրոն չեն տրամադրում. ՊԵԿ-ն արձագանքել է
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Մարգարիտա Փիլիպոսյանն իր էջում ահազանգել է, որ Ապարան քաղաքի «Գնթունիք» սուպերմարկետում հաճախորդներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։
«Ընկերներ ջան, թագեք ՊԵԿ-ը։ Արդեն երևի երրորդ անգամն է այս խայտառակությունն եմ արձանագրում։ Իսկ նանարի անունը այդպես էլ չիմացա։ Ասում ա "ես պարտավոր չեմ ամեն մեկին իմ անունը ասել"։ Դե ինքը մեղավոր չի, իրեն ինչ աում են դա էլ անում է։ Ու սա Գնթունիքում է։ Երևի իրենց ավելի հարմար է վախտը մեկ 5 միլիոնով տուգանվել ու հարկերից խուսափել։ Տարածեք, փլիզ»,- գրել է Պետրոսյանը։
ՊԵԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեկնաբանություններում արձագանքել է հրապարակմանը.
«Ձեր գրառմամբ բարձրացված խնդիրը կուսումնասիրեն ՊԵԿ համապատասխան բաժնի մասնագետները։
Ի դեպ,կարող եմ հրապարակել այս նույն ընկերությունում նախկին ստուգումների արդյունքները եւ վստահեցնել,որ հսկիչ միջոցառումներն այստեղ պարբերական են»,- գրել է խոսնակը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա