Գարիկ Սարգսյանը՝ իրեն արտահերթ չսպասարկող վարսահարդարին ծեծել տալու մասին (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ ինքը ծեծել է տվել իրեն արտահերթ չսպասարկող վարսահարդարին: Լրագրողի հարցին, թե ինչու գործը փակվեց, մարզպետը պատասխանեց. «Էդ գործը չի փակվել, հանցակազմի բացակայության պատճառով մերժվել է»:
Նա տեղեկացրեց, որ այսօր դատարան հայց են ներկայացրել այն լրատվականի նկատմամբ, որտեղից, նրա խոսքով, տարածվել է ապատեղեկատվությունը: «Երբ ես տեղեկացել եմ այդ մասին, իմ էջով հերքում եմ տարածել, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այդ դեպքի վրա։ Փոխհատուցում ենք պահանջելու ու լինելու է հերքման պահանջ»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ պահանջելու են նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով գումար:
Մանրամասները` տեսանյութում


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)