Հաջորդ տարվանից Նորշենը կարող է ընդունել բոլոր ցանկացողներին՝ առանց թույլտվության
Հասարակություն
ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանամերձ Նորշեն համայնքի մուտքի ռեժիմը փոխվելու է։
Հաջորդ տարվանից բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։
Այս մասին դեկտեմբերի 20-ին, մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Այսօր ես շատ կարևոր առաքելություն ունեմ՝ հայտարարել, որ հաջորդ տարվանից մարդիկ ազատ կարող են գնալ ու տեսնել Անին։ Կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն»,-նշեց մարզպետը։
Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույլտվությունը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա