Ինձ չեն լռեցնի․ տեղեկատվական հարձակումները միայն ամրապնդում են իմ համոզմունքները. Արման Աբովյան Խաղաղ, բարի և անվտանգ ծառայություն մեր զինվորներին․ ՊՆ ԲՏԱ նախարարությունն ու GIZ-ը համատեղ կազմակերպել են կիբեռանվտանգության դասընթացներ «Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով ՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում են Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել. Մանրամասներ 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հ նիստի աշխատանքներին:

Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ
Կոլեգիայի հարգելի նախագահ

Ավարտվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Մենք քննարկեցինք մեր ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք կարևոր հարցեր:

Նախ, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Ինչպես գիտեք, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին, և այս պաշտոնում նրան կփոխարինի պարոն Մյասնիկովիչը, ով նախկինում զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի և Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահի պաշտոնը:

Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։

Շնորհավորում եմ Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին և Կոլեգիայի բոլոր անդամներին նշանակման կապակցությամբ: Վստահ եմ, որ նրանք իրենց ներդրումը կունենան Հանձնաժողովի և ընդհանրապես մեր Միության գործունեության արդյունավետության հետագա բարձրացման գործում:

Բացի այդ, մենք քննարկեցինք «Մինչև 2025թ. եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» մի քանի սկզբունքային հարցեր:

Ստորագրեցինք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, ինչը նշանակալի առաջընթաց է Միության միասնական աշխատաշուկայի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծման գործընթացում:

Մենք քննարկեցինք նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Միության ներքին շուկայի գործունեության շրջանակում խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Անհրաժեշտ ենք համարում շարունակել համատեղ ջանքերը՝ դեռևս առկա խոչընդոտները վերացնելու և նոր խոչընդոտների առաջացումը կանխող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Ընդունեցինք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առանձին ոլորտների ծառայությունների ազատականացման ծրագրերի իրականացման մասին հրամանագիր:

Այսօրվա նիստը նշանակալի էր նաև նրանով, որ այն վերջին նիստն էր Հայաստանի նախագահությամբ: Մենք հնարավորություն ունեցանք ամփոփել անցնող տարին և խոսել Հայաստանի նախագահության ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին:

Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ էր Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով: Ինչպես գիտեք, ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը: Ազատ առևտրի մասին համաձայնագրեր են ստորագրվել Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին:

Այս տարվա հոկտեմբերին Երևանում հիմք դրվեց Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման ավանդույթին: Նման միջոցառումներ այսուհետ ամեն տարի կանցկացվեն նախագահող երկրում:

Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների միջև համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը:

Հավանության է արժանացել Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, և առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում:

Եվ, վերջապես, այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որևէ մեկը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք համակարգել Եվրասիական միության ոսկերչական ապրանքանիշի ձևավորման ծրագրի իրականացումը:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ 2020 թվականին Միության նախագահությունը փոխանցվում է Բելառուսի Հանրապետությանը: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին և հաջողություն մաղթել մեր բելառուս գործընկերներին այս կարևոր առաքելության մեջ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար և մաղթել ամենայն բարիք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինձ չեն լռեցնի․ տեղեկատվական հարձակումները միայն ամրապնդում են իմ համոզմունքները. Արման ԱբովյանՈւկրաինայում հայտարարել են նավահանգիստներ նավերի մուտքի լիակատար դադարեցման մասինԽաղաղ, բարի և անվտանգ ծառայություն մեր զինվորներին․ ՊՆ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի հավատարմությունը ԱՄՆ-ի առաջարկներին ԱլյասկայումԲՏԱ նախարարությունն ու GIZ-ը համատեղ կազմակերպել են կիբեռանվտանգության դասընթացներ«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն«Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել ենԶախարովան հայտնել է, թե ով է խնդրել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ. Վաշինգտոնը ցանկացած դեպքում կհասնի ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը ԳազայումՆարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․ՇարմազանովAxios. ԱՄՆ-ն Իրանին հարվածներ վերսկսելուց հետո առաջին անգամ օգտագործում է B-1 հրթիռներՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում ենԸնդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել. Մանրամասներ Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող մի քանի ամերիկյան ռազմական օբյեկտներիAxios. ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները մի քանի օրվա ընթացքում11-ամյա Եվայի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից՝ համարելով «հակապետական քայլ», վաճառվել է 1800 դոլարովՀուլիսի 23-ի օրվա խորհուրդը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակման մեջԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համարԱնշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողություններիՈչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինԱրմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել էԹրամփը կարծում է, որ Իրանը շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Tasnim. Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներումՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքելՄիջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողություններըՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ ԱբրահամյանԼավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթացՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՓաշինյանԼավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել Մանիլայում
Ամենադիտված