Սարգիս Ադամյանը` հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը խոսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ տոնած հաղթանակի մասին:
«Երջանիկ եմ, որ օգնեցի թիմին հաղթել: Ուժեղ մրցակցի դեմ խաղում մեզ հաջողվեց կարևոր միավոր կորզել: Ի տարբերություն առաջին խաղակեսի, մենք երկրորդ կեսում արեցինք այն, ինչի ունակ էինք»,- Ադամյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել է Դորտմունդի «Բորուսիա»-ին ու հաղթել 2:1 հաշվով: Հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել նաև Սարգիս Ադամյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ