Ինյեստան հնարավոր է տեղափոխվի արգենտինական ակումբ
ՍպորտՃապոնական «Վիսել Կոբե»-ի ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան հնարավոր է հեռանա ակումբից:
Ըստ Sport-ի տեղեկությունների, «Բարսելոնա»-ի նախկին խաղացողը հնարավոր է կարիերան շարունակի արգենտինական «Էստուդիանտես»-ում:
Կողմերը բանակցում են և մոտ են պայմանագիր կնքելուն:
Արգենտինական ակումբի գլխավոր մարզիչը ներկայումս Գաբրիել Միլիտոն է, ով եղել է Ինյեստայի խաղընկերը «Բարսելոնա»-ում:
Նշենք, որ Ինյեստան ճապոնական ակումբ է տեղափոխվել «Բարսելոնա»-ից` 2018թ-ին:
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցարջանում «Վիսել Կոբե»-ի կազմում մասնակցել է 23 խաղի, խփել է 6 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան