ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու
Սպորտ
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։
Հաշվի առնելով «Անի» ՖԱ-ի գրությունը և Խորեն Հովհաննիսյանի չմասնակցելը ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն առաջադրված 2 թեկնածու՝ Գրիգորյան Թովմաս և Մելիքբեկյան Արմեն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան