4 գյումրեցիներ ներս են սողոսկել ննջասենյակի պատուհանից եւ գողացել սպասք ու համակարգիչ
Հասարակություն
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում բացել են Շինարարների 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի պատուհանն ու գողացել սպասք, համակարգիչ և այլ կենցաղային իրեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, բաժին է հրավիրվել Գյումրի քաղաքի չորս բնակիչ, որոնք խոստովանական բացատրություն են տվել, որ գողությունն իրենք են կատարել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ