«Լուսավոր Հայաստան»-ը դեկտեմբերի 23-ին կորոշի Դավիթ Խաժակյանի գործունեության ձևաչափը ավագանիում
Հասարակություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 23-ին կգումարի կառավարման խորհրդի նիստ և կորոշի Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գործունեության հետագա ձևաչափն ավագանիում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաժակյանը:
« Կարծում եմ, որ այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական և երկուշաբթի օրը կոնսենսուսային որոշում կկայացվի: Պետք է քաղաքային խնդիրները շարունակվեն բարձրաձայնվել, և այս մասով ունեմ իմ կուսակցության ամբողջական սատարումը, իսկ դրա ձևաչափը կորոշվի այդ օրը»,-ասաց նա:
«Լույս» խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ իրենք մշտապես խմբակցությունում քննարկում են միմյանց ելույթները, դրանց արձագանքները և իրենց մոտ ընդհանրական է այն, որ անձնական ձևակերպումներից պետք է զերծ մնալ:
Հարցին, թե «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի վերջին ելույթը արդյոք գնահատում է որպես անձնական, Խաժակյանը դրական պատասխան տվեց.
«Ես դա գնահատել եմ որպես անձնական և տիկին Վարդանյանին այդ մասին ասել եմ: Տիկին Վարդանյանի վրդովմունքը այնքան շատ էր, որ նա համարում էր, որ դա համարժեք պատասխան էր, պարզապես հանրությունը պետք է իմանա, որ դա յուրովի մոտեցում է, մեր մոտեցումն այլ է»:
Մարուքյանը դեկտեմբերի 17-ին հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին ետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ