Խոշոր վթար Վայոր ձորում. Nissan-ը բախվել է քարերին ու կողաշրջվել. կա վիրավոր (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Վայոց ձորի մարզում, դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Ալլա Ալեքսանյանը՝ իր վարած Nissan մակնիշի 67 AL 333 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Ա. Ալեքսանյանը անհատ ձեռներեց է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ