Հայաստանում ճանապարհներն անցանելի են
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ