Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ