«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

Աննա Հակոբյանը հանդիպել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներին

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։

Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորայր Սմբատյանը։

Բացման խոսքում Նորայր Սմբատյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությունում սկսված պաշտպանական բարեփոխումների արդյունքում շեշտադրում է դրվել բանակը պրոֆեսիոնալ ռազմական կրթությամբ կին զինծառայողներով համալրելու անհրաժեշտությունը։ ‹‹Ռազմական կրթությամբ կանանց ներգրավվածությունը նպաստում է ընդհանուր որակի բարձրացմանը, կարգապահության և զգոնության ամրապնդմանը և նրանց փոխլրացնող կարողությունների ճիշտ ուղղորդմամբ մարտական խնդիրների և առաջադրանքների արդյունավետ կատարմանը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում պաշտպանության նախարարությունում կա հստակ գիտակցություն, որ հայրենիքի պաշտպանության գործում մեկ ավել զինվորականը կարող է մեծ դեր ունենալ››,- ասել է Նորայր Սմբատյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը շեշտել է, որ իգական սեռի կուրսանտները ցուցաբերում են բարձր առաջադիմություն և պարապմունքների ժամանակ ոչնչով չեն զիջում տղաներին։ Գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ հավելել է, որ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանից քննարկմանը ներկա 5 կուրսանտից 3-ը գերազանց են սովորում և ցուցաբերում են մեծ պատասխանատվություն ու պատրաստվածություն։ Քննարկմանը ներկա իգական սեռի կուրսանտներն ու շրջանավարտները պատմել են դասընթացի, այնուհետև զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների, խնդիրների ու միաժամանակ դրական փոփոխությունների մասին։  Քննարկվել են զինված ուժերում կանանց իրավունքներն ու ներկայացվել են այն խնդիրները, կարծրատիպերը, որոնց ամենից շատ բախվում են կին սպաները։

Աննա Հակոբյանը շեշտել է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համալսարաններում սովորող իգական սեռի կուրսանտներն ամենադժվար իրավիճակում են, քանի որ ճանապարհ են հարթում հետագա սերունդների համար և խորհուրդ է տվել հանուն պետության, հանուն բանակի չհոգնել և բոլոր դժվարությունները տանել սպայի պատվով։ Իր խոսքում Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է.

«Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների սիրելի՛ ունկնդիրներ,

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հյուրեր,

 

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, հանդիպել ձեզ, իմ խոսքն ուղղել ձեզ, ապա նաև հույս ունեմ անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ։

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։

Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու և կանխելու գործում։

Դո՛ւք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը և ապահովելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը։ Այդպես եղել է, և այդպես կլինի, քանի դեռ մենք չենք հասել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։  Բայց ո՞րն է այս օրվա խորհուրդը։ Դա Պաշտպանության համակարգում կանանց ներկայությունն ու ներգրավվածությունն է։ Ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանանց ներկայությունը անվտանգության և պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։ Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։  Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ և խորքային դերակատարություն ունենան պաշտպանության և անվտանգության հարցերում և, առավել ևս, հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում։  Եվ կրկին տարբեր տարածաշրջանների հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունն ավելի կայուն և երկարաժամկետ է լինում ավելի հաճախ այն պարագայում, եթե համաձայնագրերի կնքման գործում, միջնորդական առաքելություններում մեծ է լինում կանանց դերն ու մասնակցությունը։

Ի՞նչ է սա նշանակում։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Առավելագույնը կարող ենք ուսումնասիրել այս հետազոտությունները, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ և բացել մեր բանակի ու անվտանգության և պաշտպանական մյուս կառույցների դռները կանանց առջև։

Այսօր կանանց ընդհանուր թիվը բանակում 12 տոկոս է։  Սա, թերևս, փոքր թիվ է՝ հաշվի առնելով վերը նկարագրածը և այն, որ մենք ապրում ենք սառեցված հակամարտության կամ ավելի ճիշտ սողացող պատերազմի ժամանակաշրջանում։  Պարզ է, որ մենք ունենք մեր կարծրատիպերը, հայ ընտանիքներն այնքան էլ չեն ողջունում իրենց աղջիկ երեխաների՝ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու ցանկությունը, ուր մնաց՝ ՊՆ, Ոստիկանություն կամ ԱԱԾ համակարգերում սովորելու և աշխատելու ցանկության մասին։ Թերևս, ժամանակն է, որ մենք սկսենք վստահել և հավատալ մեր կանանց և աղջիկներին, նրանց մասնագիտական հնարավորություններին՝ զուգորդված նրանց խոհեմության, առաքինության ու հավատարմության հետ։ Մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենց դուստրը, քույրը, կինը, հարսը կարող է միաժամանակ լինել բարձրակարգ մասնագետ որևէ ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության, և լավ կին ու մայր՝ ընտանիքում։  Իսկ որպեսզի նրանք կարողանան դրան հավատալ, մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, համոզենք նման հնարավորություն տալ մեզ և մեր աշխատանքով և կյանքով ապացուցենք վերը նշվածի հնարավորությունը։ 

Ի վերջո` մենք Սոսե Մայրիկի, Գևորգ Չաուշի կնոջ՝ Հեղինեի, Եղիշե պատմիչի նկարագրած՝ Ավարայրի ճակատամարտում զենքը ձեռքներին մաքառած «Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց» սերունդներն ենք, մենք լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի օրինակն ունենք մեր աչքի առջև։ Եվ վերջապես՝ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում՝ ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։ Հիշենք, օրինակ, «Անահիտ» հեքիաթը, «Քաջարի օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, որ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նույնպես զրահավորվեցին և ձիավորվելով շրջապատեցին թագուհուն»։ Սա է հայ կնոջ իրական կերպարը և մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների և փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը և խաղաղության վերջնական ու երկարաժամկետ հաստատմանը։ Մանավանդ, որ՝ այդ հարցում ունենք նաև ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմ այսօր այս սրահում ներկա կանանց և աղջիկների։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար և սիրով կպատասխանեմ ձեր հարցերին»›։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրեր մատյանում։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված