Լոռու մարզում Opel-ը բախվել է ծառին ու խանութի պատին. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Լոռու մարզում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված եւ բախվել ծառին ու խանութի պատին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղեւոր, Արմավիրր մարզի բնակիչ 44-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ