Սուբվենցիոն ծրագրերով գազաֆիկացվել է 16 համայնք
Հասարակություն
Հայաստանում սուբվենցիոն ծրագրերով` պետության և համայնքի համաֆինանսավորմամբ այս տարի շուրջ 16 համայնք գազաֆիկացվել է:
Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն մշտապես եղել է ամենագազաֆիկացված երկրներից մեկը, սակայն հստակ է, որ մեր համայնքների մի զգալի հատված և, մասնավորապես, անտառամերձ հատվածները զուրկ են գազաֆիկացումից: Եվ չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա շեշտադրումը կատարել, այնուամենայնիվ, համայնքների` գազաֆիկացման ցանկությունը անտարբերության չի մատնվել: Եվ շուրջ 16 համայնք սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորել ենք»,-ասաց նախարարը:
Պապիկյանը շեշտեց` փողոցային լուսավորության համակարգի կառուցումը համայնքներում ևս հայտնի է: Եվ շուրջ 58 համայնքներում կատարվել է էներգախնայող լուսավորության համակարգի ներդրում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ