Դավիթ Խաժակյանը կշարունակի մնալ Երեւանի ավագանու անդամ. «Լուսավոր Հայաստան»
Քաղաքական
ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երեւանի ավագանիում՝ ի դեմս Երեւանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը։
Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա եւ ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երեւանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության եւ ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից եւ դարձան հանրային լայն քննարկման առարկա: Դրան հետեւեց «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների ասուլիսը, համաձայն որի իրենք չեն կիսում մեր կողմից ներկայացված հանգամանքների ընկալումը, իսկ ավագանու նիստերին կիրառված հռետորաբանությունը համարում աշխատանքային պրոցեսի մաս: Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ եւ այն, որ ԼՈւՅՍ դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, եւ յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլեւս պատասխանատվության շրջանակը հստակեցված է:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը եւ այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երեւանի բնակիչների լավագույն շահերի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ