Մայր Աթոռը 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ