Պետությունը կփոխհատուցի մի շարք ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերը
Հասարակություն
3.073 ուսուցչի և 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցի պետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:
«Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլևս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու։
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը