Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» է հայտնաբերվել (տեսանյութ)
ՏեսանյութերԴեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է սփայս կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։ Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել