Վրացի «օրենքով գող» Կախա Ռուսթավսկին դատապարտվել է ցմահ ազատազրկման
Հասարակություն
Վրացի քրեական հեղինակություն Կախա Ռուսթավսկին (Կախաբեր Շուշանաշվիլի) Ֆրանսիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է Prime Crime-ը:
Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Կախա Ռուսթավսկուն՝ 2010 թվականին Լադո մականունով «օրենքով գող» Վլադիմիր Ջանաշիայի սպանությունը պատվիրելու համար:
Ռուսթավսկին չի ընդունում իր մեղքը և հերքում է իր՝ «օրենքով գող» լինելը: Սակայն, նրա ավագ եղբայրը՝ Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուսթավսկի), համարվում է Եվրոպայում վրացական ամբողջ մաֆիայի առաջնորդը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ