Նոյեմբերյանի ոստիկանները «ՍԿՍ» և «ՏՕԶ» տիպի հրազեններ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 21-ին Կողբի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու տանը հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք։
Մասնավորապես, գործարանային համարով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազեն, դարձյալ գործարանային համարով «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 17 փամփուշտ։
Հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)