Սամվել Կարապետյանի հուղարկավորությունը պետք է կատարվի Գիտությունների ակադեմիայից. Վահան Արծրունի (տեսանյութ)
Տեսանյութեր
Երաժիշտ Վահան Արծրունին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված վիդեոուղերձում կոչ է արել ՀՀ կառավարությանն՝ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Կարապետյանի հուղարկավորությունը կատարել Գիտությունների ակադեմիայից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Այս մասին տեղեկացրին Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)