Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարԼոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները փետրվարի 29-ին ժամը 07:35-ին վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։30-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել է մոտ 20-30 հա խոտածածկույթ։
Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Պարզվել էր, որ մոտակա սարերի բարձրադիր հատվածում այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ:
Ժամը 20:00-ի դրությամբ տարածքի դժվարանցանելիության և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Անտառտնտեսության աշխատակիցների և գյուղապետարանի կողմից սահմանվել էր հերթապահություն:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար