ԱՄՆ-ում առևանգել են դիակառքը՝ դիակի հետ միասին (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Լոս Անջելեսում անցյալ շաբաթ տեղի է ունեցել տարօրինակ կողոպուտ. Արևելյան Փասադենայում գտնվող հունական Սբ. Անտոնի եկղեցուց գողացել են Lincoln Navigator մակնիշի դիակառքը՝ դիակի հետ միասին:
Լոս Անջելեսի շերիֆի վարչությունը Թվիթերում խնդրել է գողերին վերադարձնել դիակը.
«Բոլոր այն վատ որոշումների մեջ, որ դուք կյանքում երբևէ կայացրել եք, գոնե մեկ արժանի որոշում կայացրեք և վերադարձրեք մահացած մարդուն և դիակառքը»,- գրել են ոստիկանները:
Գողության հաջորդ օրը՝ առավոտյան, ականատեսը հայտնել է ոստիկանությանը, որ տեսել է ավտոմեքենան մայրուղով ընթանալիս:
Իրավապահ մարմիններն ավտոմեքենաներով այնքան են հետևել հանցագործին, մինչև որ նա դիակառքով ավտովթարի է ենթարկվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ կա մեկ ձերբակալված:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)