ԱՆ-ն մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել. խոսնակ
Բլոգոսֆերա
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։
Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։
Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»:
Հիշեցնենք, որ Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի՝ «Բարեկամություն» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում հատուկ նյութերով ախտահանվում են բոլոր գնացքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)