Սա դեռ Հայաստա՞ն է, թե՞ ռուսի օրհնած սապոգն այսպես էլ մնալու է ձեր երեսին. Տիգրան Խզմալյան
Բլոգոսֆերա
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլայն ու Նիկոլը.
Գյումրիում այսօր բացվեց ռուս ցար Նիկոլայ Առաջինի կիսանդրին։ 102-րդ ռուսական ռազմաբազայում հայ բանվորները տեղադրեցին այն մարդու արձանը, ով 1840 թ․ ջնջեց Հայաստանի անվանումը քարտեզներից, բաժանելով այն Էրիվանի, Թիֆլիսի և Ելիսավետպոլի գուբերնիաների։ Անդրանիկ Օզանյանի արձանը Սոչիում քանդել տվող, Գարեգին Նժդեհի հուշատախտակը Կրասնոդարում պղծող ու նաև Երևանի արձանների վերաբերյալ ԱԳՆ բողոքներ տարածող Ռուսաստանը Նիկոլայ ցարի կիսանդրին է տնկում Հայաստանում՝ առանց մեզ հարցնելու, ինչպես սեփական տանը։ Ես չեմ մեղադրում դրա համար պուծինյան բռնապետությունը, ես հարցեր ունեմ ՀՀ իշխանություններին՝ սա դեռ Հայաստա՞ն է, թե՞ վերջ, ռուսի օրհնած սապոգն այսպես էլ մնալու է ձեր երեսին․․․Ո՞վ է տերը մեր երկրի։ Ո՞վ է ՀՀ իրական ղեկավարը՝ Նիկո՞լը, թե՞ Նիկոլայը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)