Մարուքյանը չի տիրապետում փաստերի ստուգման հմտությանը, ինչի հետևանքով մշտապես հայտնվում է զավեշտալի իրավիճակում. ավագանու անդամ
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը գրում է.
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր և Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազատություն ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում ինձ և իմ թիմակիցներին մեղադրեց հակաքարոզչության, վիրավորանքի, ամենօրյա ռեժիմով սուտ լուրերի տարածմանը աջակցելու, սուտ խոսելու և քաղաքացիների աչքերի մեջ նայել չկարողանալու, ընդհուպ անբարոյականության մեջ։ Սա զուտ այն պատճառով, որ իր բնութագրմամբ «ավագանու ինչ-որ անդամ»-ը՝ շարքային քաղաքացիս, համարձակվել էր կլասիկ ԱԺ պատգամավորին կոչ անել զսպվածություն դրսևորել և իրեն հարց ուղղող քաղաքացիներին չպիտակավորել և չվիրավորել։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում պարոն Մարուքյանին քաղաքացիների հետ շփման ընթացքում պահպանել հանրային գործչին վայել հաղորդակցության կանոնները, չվիրավորել այն քաղաքացիներին, ովքեր իր հետ տարբեր հարցերում համաձայն չեն և չմեղադրել նրանց պատվիրված հարցերի, ծախված կամ ֆեյք լինելու մեջ։
Քննադատությանն առերեսվելը և դրան էթիկայի շրջանակներում պատասխանելը յուրաքանչյուր հանրային գործչի՝ առավել ևս քաղաքական գործչի կարևոր հմտություններից է։ Ցավում եմ, որ պարոն Մարուքյանն ու իր թիմակիցները չեն տիրապետում հաղորդակցության հիմնական հմտություններին և քննադատությունը դիմավորում են զրպարտությամբ, վիրավորանքով և ջղաձգումներով։ Իրեն հարգող քաղաքական գործիչն իրավունք չունի վիրավորել ոչ մի քաղաքացու, այդ թվում նրանց, ովքեր իրեն ձայն չեն տվել։
Պարոն Մարուքյանը ոչ միայն չունի հաղորդակցության և քաղաքացիների հետ շփվելու ունակություններ, այլև չի տիրապետում փաստերի ստուգման հմտությանը, ինչի հետևանքով մշտապես հայտնվում է զավեշտալի իրավիճակում։ FIP - Փաստերի ստուգման հարթակին խնդրում եմ ստուգել այս ասուլիսի ընթացքում վերջինիս հնչեցրած կեղծ հայտարարություններից մի քանիսը, մասնավորապես այն մասին, որ «իշխանությունը ունի հազար ու մի հեռուստաընկերություն», «իշխանության գալուց հետո շները սկսել են մարդկանց վրա հարձակվել», «ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամները բեռը գցում են և մեղադրում են Նաիրա Զոհրաբյանին և ԱԺ պատգամավորներին Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը ընդունելու մեջ» և այլն։
Այնուամենայնիվ, համաձայն եմ պարոն Մարուքյանի արտահայտած մեկ մտքի հետ, որ ընդդիմությունը Հայաստանում շարունակում է մնալ խոցելի։ Իրապես, ըննդիմությունը կմնա խոցելի այնքան ժամանակ, մինչև ընդդիմադիրները, այդ թվում Մարուքյանն ու իր թիմը չսկսեն աշխատել իրենց ինքնազարգացման ու հանրային իմիջի վրա։ Զարմանալի չէ, որ քաղաքացիներին ծաղրող, վիրավորող, ՏԻՄ-երին և ավագանու անդամներին վերևից նայող գավառամիտները արժանանում են հենց այդ նույն կլասիկ վերաբերմունքին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)