Օհան Դուրյանի կինը դիմել է վարչապետին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր
Բլոգոսֆերա
Աշխարհառչակ դիրիժոր Օհան Դուրյանի կինը երգչուհի Ալիս Դուրյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցի հանրաքվեին:
«1991թ-ից, անկախության առաջին իսկ օրերից, ամուսնուս՝ Օհան Դուրյանի հետ, մշտապես հաստատվեցինք հայրենիքում: Ապրեցինք ու ծառայեցինք մեր ժողովրդին, օգնեցինք մեր հայրենակիցներին ու պայքարեցինք միասնաբար, երբեք ու երբեք չհուսահատվեցինք ու մշտապես եղանք պայքարի առաջին շարքերում;
Ավա՜ղ, մաեստրոյին չվիճակվեց տապալված տեսնել ավազակների ռեժիմը և ցնծալ հաղթանակի համար: Այսօր ժողովուրդն է իշխանության տերը Հայաստանում: Ամեն անգամ պանթեոնում, մաեստրոյի շիրիմի առջև, ես և Վահանը մաեստրոյին խոստանում էինք հաղթանակ:
Կեցցեք Նիկոլ ու մեր սիրելի ժողովուրդ: Այս գրությամբ խնդրում եմ պարոն վարչապետին՝ 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին և «այո» ասեմ ժողովրդի իշխանությանը, հեղափոխության լիակատար հաղթանակին՝ ընդմիշտ փակելով արյան, թալանի, կեղծիքի ու անարդարությունների մղձավանջային էջը»,- գրել է Ալիս Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)