Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարը Բակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտ Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ Միզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ում Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը 

Ո՞ւմ միջնորդությամբ է վարչապետի եղբորորդու զինծառայությունն անցել Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատանը. Yerevan.today

Հասարակություն

Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իրադարձությունների զարգացումների բերումով սկզբից խուսափել էր պատասխանատվությունից, հետո, հանձնվելով հայտնվել էր դատարանում եւ անազատության մեջ էր գտնվում 2009-2011 թվականներին, ճիշտ այդ շրջանում նրա եղբորորդի, ներկայում ԱԺ պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն իր ժամկետային զինծառայությունն անց է կացնում մեր Զինված ուժերի ամենից էլիտար զորամասերից մեկում։ Այս մասին գրել է yerevan.today-ը։

Հասարակությունն ամեն ընտրություններից հետո իշխանության եկածների մեջ առաջինը զինծառայությունից խուսափած անձանց է զտում ու թիրախավորում, բայց կարճ ժամանակ անց նորից համակերպվում է այն զավեշտալի իրականության հետ, որ բանակից խուսափած պատգամավորներն իրենց իրավունք են վերապահում օրենքներ մշակել եւ նոր կանոններ պարտադրել բանակին՝ ըստ որում նվիրումով ծառայող շարքային զինվորից մինչեւ պատերազմ անցած դասային զինվորական ու գեներալիտետ։

Այդպիսինները 7-րդ գումարման Ազգային ժողովում, պարզվում է, եղած տղամարդկանց շուրջ 30 տոկոսն են կազմում՝ ուսյալ- կրթյալներից մինչեւ առողջական խնդիրների հիմքերով բանակից խուսափած պատգամավորներ։

Չմոռանանք, նույն դասին կարելի է թվել նաեւ այս բոլոր «լեգալ դասալիքներին» առաջնորդող Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ իր հերթին ժամանակին, ըստ ամենայնի, ելքեր է գտել, որպեսզի խուսափի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես ինքն է ասում՝ 90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինծառայությունից, եւ ուրեմն օրենքը կիրառվել էր իր նկատմամբ:

Այսինքն՝ ապագա վարչապետը օգտվելով ընտանիքում երրորդ զավակը լինելու հանգամանքից՝ փաստացի հրաժարվել է կատարել իր սահմանադրական եւ բարոյական պարտքը օրենքի ու հայրենիքի առաջ, մինչդեռ ցանկության դեպքում բնականաբար կարող էր դիմել եւ մեկնել ծառայության, համենայն դեպս նշված արտոնությունը սահմանող օրենքի դրույթը չի արգելում ու չի մերժում քաղաքացու որոշումը՝ ծառայելու հայրենիքին։

Ի վերջո մարդու առաջնային մանդատը՝ սեփական երկրին ու ազգին ծառայելու համար ամենեւին էլ պատգամավորական մանդատը չէ, ինչին դեռ համալսարանական տարիքից ձգտում էր Նիկոլ Փաշինյանը՝ ուսանողական ընդվզումներ, քաղաքական տարբեր միջոցառումներ կազմակերպելով: Չափահաս դարձած ամեն հայ տղամարդու համար առաջին հնարավորությունը՝ դա զինծառայությունն է ու սա է թերեւս ճիշտ արժեհամակարգը։

Եվ խիստ ուշագրավ է այս ֆոնին երկրորդ Փաշինյան ազգանվամբ պաշտոնատար անձի դրսեւորած վարքագիծը։

Պարզվում է, ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իրադարձությունների զարգացումների բերումով սկզբից խուսափել էր պատասխանատվությունից, հետո, հանձնվելով հայտնվել էր դատարանում եւ անազատության մեջ էր գտնվում 2009-2011 թվականներին, ճիշտ այդ շրջանում նրա եղբորորդի, ներկայում ԱԺ պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն իր ժամկետային զինծառայությունն անց է կացնում մեր Զինված ուժերի ամենից էլիտար զորամասերից մեկում։

Ավելին, նա ոչ միայն հաջողել էր Նուբարաշենի ԱԱԾ հատուկջոկատայինների զորամասի արտոնյալ զինծառայողներից մեկը դառնալ, այլեւ չգիտես թե ոնց, ինչ ճանապարհով կամ որ բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությամբ, Սիփան Փաշինյան ինչ-որ պահից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատուն՝ առավել էլիտար ծառայության։

Ու սա նկատենք, տեղի է ունեցել 2008-ի մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո՝ իրեն քաղաքական հետապնդումների զոհ հռչակած Նիկոլ Փաշինյանի կալանավորված լինելու շրջանում։ Նշենք նաեւ, որ այդ ժամանակ «ժերոբյովկայով» զորամասն ընտրելու մեխանիզմը դեռեւս ներդրված չէր բանակում։ Հետեւաբար մեծ միամտություն է կարծել, որ ԱԱԾ «սպեցնազում» հայտնվելը, այնուհետ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ծառայությունն անցկացնելը պատահականության արդյունք է, այսպես ասած, շարքային զինվոր Սիփան Փաշինյանի համար։

Այստեղ հարց է առաջանում, այդ ի՞նչ հանգամանքներում է Սիփան Փաշինյանը հայտնվել Երեւանի էլիտար զորամասերից մեկում, այդ ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ կամ որ բարձրաստիճան պաշտոնյայի ցուցումով է կրտսեր Փաշինյանը սկզբից ծառայել «սպեցնազում», կեսից տեղափոխվել եւ 6 ամիս էլ ծառայել ՌԴ ՀՀ դեսպանատանը, այն էլ այն շրջանում՝ երբ երկրում ներքաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, ու այդ պայմաններում թունդ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի եղբորորդու համար, փաստորեն բարձր կոմֆորտ ապահովող զինծառայության հնարավորություն է տրվում։

Փորձենք մի պահ պատկերացնել, որ այսօր հակառակ իրավիճակն է դերակատարների մասով, երկրի իշխանության ղեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը նույնպես Սահմանադրությամբ երկրի գլխավոր հրամանատարն է համարվում, ու հանկարծ «պատահականության» բերումով Երեւանի էլիտար զորամասում է «հայտնվում» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կամ Ռոբերտ Քոչարյանի թոռը, կամ պարտադիր զինծառայության կեսից տեղափոխվում են, ասենք, ԱՄՆ-ում կամ նույն ՌԴ-ում ՀՀ դեսպանատան զորամաս․․․ եւ ամենակարեւորը՝ «լրիվ պատահականորեն»։ Բնական է, որ այսպիսի պատահականություն ինչպես այսօր, այնպես էլ Սիփանի ծառայության պարագայում ռացիոնալ չէր կարող լինել․․․

Մեր ստացած տեղեկությունները ճշտելու եւ հստակ պատասխանների ակնկալիքով արդեն որերորդ օրն է՝ դիմում ենք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն իշխող ուժի պատգամավորը համառորեն հրաժարվում է պատասխանել մեր զանգերին։ Հարկադրված ենք մեզ հետաքրքրող հարցերով դիմել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ, ուժային կառույցից ակնկալվող մեր հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար
Ամենադիտված