Կորոնավիրուսին ընդառաջ՝ պոռնոաստղերը սեքսով են զբաղվել բժշկական դիմակներով
ԱյլPornhub-ը շարունակում է հետևել համաշխարհային թրենդներին: Նույնիսկ 3000 և ավելի զոհերը չեն կանգնեցրել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի՝ աշխարհի ամենամեծ ռեսուրսին անդրադառնալ մահացու նոր կորոնավիրուսի թեմային, գրում է The Sun-ը:
Կայքում հրապարկվել են տեսանյութեր, որոնցում սեքսով զբաղվող զույգերը կրում են բժշկական դիմակներ: Այդ հոլովակներն էլ ունեն կորոնավիրուսին առնչվող անվանումներ, օրինակ՝ «Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) աշխատակիցը կալանավորում է կորոնավիրուսով կասկածվող կնոջը» կամ «Անապատացած Ուհան» անվանումները:
«Մենք կարծում ենք, որ մարդիկ գրավված են COVID-19-ով այնպես, ինչպես նրանք, ովքեր վախենում են մթությունից, բայց սիրում են սարսափ ֆիլմերը»,- այս մասին Vice-ի հետ զրույցում հայտնել են հոլովակների հերոսները, ովքեր ցանցում կրում են Spicy x Rice «բեմական» անվանումը:
«Մենք բոլորս փնտրում ենք այն, ինչ մեզ կստիպի կենդանի զգալ»,-հավելել են նրանք:
Զույգը նաև նշել է, որ միտում չեն ունեցել վիրավորել որևէ մեկին: