Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը Զելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարը Կրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլար Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին 

Ոստիկանները գիշերը գնացել են Տիգրան Խզմալյանի տուն. պահանջել են ջնջել ֆեյսբուքյան գրառումը

Հասարակություն

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը ոստիկանների այցի պատճառ է դարձել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նա: Պատճառը կորոնավիրուսի վերաբերյալ worldometers.info համաշխարհային տեղեկատվական առցանց կայքի տվյալների հրապարակումն է եղել: 

«Ես գրառում էի արել, առանց մեկնաբանության կամ կարծիքի, պարզապես՝ այդ հարթակի տվյալները ներկայացնելով իմ էջում: Ի դեպ,  կայքը միջազգային և հեղինակավոր է: Ներկայացնում է պաշտոնական տվյալներ՝ կորոնավիրուսի մասին ամբողջ աշխարհից, որոնք չէին հակասում այդ օրը հրապարակված մեր պաշտոնական տվյալներին, պարզապես մեր տվյալներով երկու հիվանդների վիճակը թեթև էր, իսկ այդ կայքում նշված էր՝ կրիտիկական»,-ասաց նա:

Խզմալյանը պատմեց, որ գրառումը ինչ-որ տեղ արդարացիորեն բերեց որոշակի իրարանցում. «Գիշերը 1:30-ի սահմանում մեր դուռը թակեցին ոստիկանները: Նրանք պահանջեցին, որպեսզի ջնջեմ այդ գրառումը: Ես էլ պատասխանեցի, որ իրենց ասածը կընդունեմ ի գիտություն: Բնականաբար չջնջեցի: Ավելի ուշ, պահանջեցին, որ հենց իրենց աչքի առաջ ջնջեմ, իսկ նման պահվածքն արդեն անօրինական է՝ նկատի ունենալով նաև ծանուցման բացակայությունը: Ես ընդունում եմ, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ իմ ազատությունները սահմանափակվում են, բայց պետությունը պետք է հասկանա, որ այդ սահմանափակումներն իրենց հերթին ևս ունեն սահմաններ»:

Նա նշեց, որ ի պաշտոնե ինքն այնքան էլ անպաշտպան չէ, բայց, եթե մեկ ուրիշի հետ նման բան պատահի, գուցե չկարողանան իրենց պաշտպանել. «Իրական պայքարը պետք է լինի ոչ թե մեր հաշվին, մեզ հետ, այլ իրական խնդիրների հետ, օրինակ հասարակական տրանսպորտում հիգիենան ապահովելը: Մեր երիտասարդ իշխանությունները սխալ առաջնահերթություններ են գծել»:

Խզմալյանը գրառումը ջնջել է ավելի ուշ, քանի որ այդ մասին իրեն խնդրել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, նաև ԱԺ պատգամավոր:

Հարցին, թե այնուամենայնիվ կբախվենք խոսքի ազատության խնդիրների հետ, նա պատասխանեց, որ չի բացառում նման իրավիճակների կրկնվելը. «Ցանկացած ազատություն բխում է պատասխանատվությունից: Ես գիտակցում եմ իմ քայլերի պատասխանատվությունը, սակայն պատասխանատվությունը երկբևեռ է: Չի կարող քաղաքացին լինի պատասխանատու, իսկ պետությունը՝ ոչ: Երեկվա պատահարը անպատասխանատվության և տհասության դրսևորում էր: Ես ընդունեցի ներողությունը, քանի որ պետության ներկայացուցիչները հասկացան՝  դա զավեշտ և անհեթեթություն է: Քաղաքացին չպետք է լինի նման հարձակումների թիրախ: Երկուստեք պետք է լինեն ավելի պատասխանատու, հարգենք ազատությունը և անձնական արժանապատվությունը»:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Ամենադիտված