Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն (տեսանյութ)
Հասարակություն
Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից:
Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:
Արցախի ոստիկանությունը նաև կոչ է անում քաղաքացիներին` զերծ մնալ հասարակական կարգի ցանկացած բնույթի խախտումներ կատարելուց, որոնցով անհամաչափորեն սահմանափակվում են նաև այլոց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, այլապես ոստիկանության կողմից կխափանվեն նման իրավախախտումները, իսկ կարգազանց անձինք՝ կենթարկվեն պատասխանատվության:
Տեսանյութը՝ Artsakh1.am–ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)