Ռուսաստանում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է
Հասարակություն
ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա նշեց, որ շփման շրջանակն արդեն պարզված է։
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն