Մեղրամիսը՝ կարանտինում (լուսանկար)
Բլոգոսֆերա
Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի.
Նկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ George Kantaria-ն ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով...»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)