Հայաստանից Վրաստան ժամանած բեռնատարի վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Հասարակություն
Զեստաֆոնիում 29-ամյա երիտասարդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Պացիենտը Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդ է: Nor.ge-ի փոխանցմամբ՝ վարորդը գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումից հետո երիտասարդին տեղափոխել են Քութայիսի կլինիկա:
Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի խոսքով՝ հայտնի է կորոնավիրուսով վարակված վարորդի շփման շրջանակը:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 713 է, որից ապաքինվել է 75 մարդ, հաստատվել է մահվան 12 դեպք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ