Հնարավոր է տառերի և թվերի՝ քաղաքացու համար նախընտրելի հաջորդականությամբ պետհամարանիշ ձեռք բերել. նախագիծ
Հասարակություն
ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի փոփոխության նախագիծ, համաձայն որի հնարավոր է տառերի և թվերի քաղաքացու համար նախընտելի հաջորդականությամբ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ ձեռք բերել։
Մասնավորապես առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն»:
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ