Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում վարակված բժիշկներ կան. նրանք միջին տարիքի են
Հասարակություն
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում աշխատակազմում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Երկու բժշկի մոտ է հաստատվել կորոնավիրուսը: Նրանք միջին տարիքի են: Այս պահին որևէ բարդություն չկա, գտնվում են բուժման փուլում»,-ասաց Դանիելյանը:
Նա նաև նշեց, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով և գրեթե անհնար էր բացառել, որ աշխատակազմի շրջանում չէր գրանցվի վարակման դեպք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ