Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ադրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղություն Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Նիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան Աբրահամյան Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը «Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել է Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ Միքայելյան #ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի 

Ում էր պետք Լանսարոտի կոնվենցիայի ամբողջ աղմուկը

Հասարակություն

Վերջին օրերին հասարակությանը մատուցված թեմաներից մեկը, այսպես կոչված, Լանզարոտի կամ Լանսարոտեի կոնվենցիան է՝ ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ: Ընդգծենք՝ մատուցվել է ոչ թե կոնվենցիան, այլ՝ կոնվենցիայի թեման, որովհետև կոնվենցիան մնացել է ԱԺ պատերի ներսում, իսկ դրա շուրջ հյուսված թեմատիկան, ընդհակառակը, այդ պատերից դուրս է, առավելապես վիրտուալ տարածքում  կամ լրատվական դաշտում:

Կոնվենցիան ոմանց համար այն աստիճան «կարևոր» էր, որ փոխարենը այն կարդան, գնացին, հասան Կանարյան կղզիներ, հայացք գցեցին իրենց երբեմնի հանգստյան վայրերին, գտան չարաբաստիկ Լանսարոտե կղզին, որտեղ ստորագրվել է ակնհայտ-անհայտ կոնվենցիան ու վերադարձան... Վերադարձան ոչ թե իրականություն, այլ դարձյալ առցանց հարթակ, վիրտուալ տարածք և սկսեցին փորփրել: Սակայն կրկին ոչ թե կոնվենցիան, այլ հասարակության նյարդերը, անտեղյակների ներաշխարհը, լավատեղյակների քիմքը, կոնվենցիայի կողմնակիցների համբերությունը, կոնվենցիայի հակառակորդների արձագանքի մակարդակը: Ու պարզվեց, որ կոնվենցիան առավել ակտուալ է վիրտուալ տարածքում, քան իրականության մեջ, որովհետև մի փոքր նեղություն քաշելու դեպքում, «հայ- հարայ»-ի փոխարեն կարելի էր ասել՝ ժողովո՛ւրդ, կոնվենցիան օրենք չէ: Արտահայտվող մտահոգությունները կարելի է ամրագրել հենց օրենքներով: Իսկ կոնվենցիան նպատակ ունի երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից և բռնությունից:

Այն, որ կոնվենցիայի վավերացումից հետո դրա ստորագրումը հանրապետության նախագահի կողմից նրա դեմ հերթական վիրտուալ խաղի թեմա է դառնալու, անսպասելի չէ: Որովհետև այդ խաղի մասնակիցների կամ խաղավարների համար կարևորը բնավ էլ կոնվենցիան կամ դրա բովանդակությունը չէ, այլ՝ քաղաքական աղմուկն ու քաղաքական շահարկումները: Ոչինչ, որ, եթե նույնիսկ նախագահը չստորագրի, միևնույն է, այն ուժի մեջ մտցնելու սահմանադրական այլ ճանապարհներ կան: Ոչինչ, որ Հայաստանն այդ կոնվենցիան ստորագրել է տարիներ առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, ընդ որում, նույն այսօրվա աղմկարարների լուռ հովանու, ասել է թե՝ աջակցության ներքո: Ոչինչ, որ այդ կոն­վեն­ցիա­յով ամ­րագր­ված պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դատա­րա­նի 2020 թ. մար­տի 31-ի ո­րոշ­մամբ ճա­նաչ­վե­լ են  Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նող: Հիմա պատկերացրեք այն իրավիճակը, երբ ՍԴ-ի հավանությունն ստացած կոնվենցիան ընդունվում է ԱԺ-ում, գալիս է նախագահի մոտ, և վերջինս այն նորից ուղարկում է ՍԴ: Այստեղ կոնվենցիան «շրջում է» առավելագույնը ևս 6 ամիս, վատագույն սցենարի դեպքում նորից հասնում ԱԺ, նորից ընդունվում, նորից գալիս նախագահի մոտ... Եւ ի՞նչ: Կոնվենցիան չքացա՞վ, քաղաքական կրքերը բավարարվեցի՞ն, ամեն ինչ հոյակա՞պ է...

Իսկ ի՞նչ է լինում կոնվենցիան նախագահի կողմից ստորագրվելուց հետ: Լավագույն դեպքում ևս մի քանի օր, և աղմուկը, քաղաքական խաղը լռում են, մարդիկ ապրում են իրենց կյանքով՝ կորոնավիրուսի հետ, իսկ սեռական ոտնձգությունների դեմ պայքարն այդպես էլ մնում է կոնվենցիայի էջերում, մինչև դրանից բխող համապատասխան օրենքների ընդունումը:

Եւ ո՞ւմ էր պետք այդ ամբողջ աղմուկը: Հաստատ ոչ հասարակության մեծ, գերակշիռ մասին, այլապես գոնե 100 հոգի մարդ նույնիսկ կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում հավաքված կլիներ ԱԺ-ի դարպասների մոտ, սոցիալական հեռավորության վրա, հինգ-հինգ հոգի, դիմակով... 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենըԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջԽոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներԱրցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակինՌուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը ԱրկտիկայումԹրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասըԱրցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին
Ամենադիտված