ՀՀ պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբյեկտի աշխատանքը
Հասարակություն
Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)