«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախում Բյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջ Խոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներ Արցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակին Թրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորություն ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Թրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալ Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ ՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասը Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել 

Զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի խախտումների առթիվ հարուցվել են քրգործեր

Հասարակություն

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները:

 Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացներին՝ սկսած զինծառայողների հաշվառումից մինչև վերջիններիս բնակարանային պայմանների վերջնական բարելավում։

«ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից այս փուլում պահանջվել և ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։

Այդ գործերից արդեն իսկ ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբրվել են խախտումներ: Վերջիններս հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։

Խախտումներ են արձանագրվել 21 զինծառայողների թվով 20 բնակարան, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար ընդհանուր 21․401․000 ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացներում։ Հայտնաբերված խախտումների փաստի առթիվ նախապատրաստված բոլոր նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 376-րդ (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության ընթացքում։

Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից շարունակվում են նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետութանը պատճառված վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։

Հետագա ուսումնասիրությունների, արդյունքների մասին կտեղեկացվի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջԽոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներԱրցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակինՌուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը ԱրկտիկայումԹրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասըԱրցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ)
Ամենադիտված